• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին

29 ապրիլի, 2023

Ս․թ․ ապրիլի 28-ին Երևանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ - առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի գլխավորությամբ կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը։

Նիստին երկուստեք ընդգծվել է դրական միտումով, ինչպես նաև մետալուրգիայի, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում նոր «հնարավորությունների պատուհաններով» աչքի ընկնող երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի ավելացման կարևորությունը։

Այս համատեքստում հայաստանյան կողմը  ընդգծել  է մասնավորապես իր հետաքրքրվածությունը Հայաստանում անցկացվող շինարարական աշխատանքներին և տենդերներին, ինչպես նաև Գյումրիում լոգիստիկ կենտրոնի (dry port) ստեղծման նախագծում ղազախստանյան ընկերությունների մասնակցության մասով։ Իր հերթին՝ ղազախստանյան կողմը տեղեկացրել է դեպի Հայաստան 270 մլն ԱՄՆ դոլար ծավալով գնահատվող հումքի և պատրաստի արտադրանքի արտահանման հնարավորության մասին։ Քննարկվել են նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթների քանակի ավելացման միջոցով համագործակցության ընդլայնման հարցերը։ Դիտարկվել են նաև Աստանայում հայկական ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու և Երևանում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի մասնաճյուղի բացման հարցերը։

Քննարկումների արդյունքներով ընդունվել է արձանագրություն, ինչպես նաև ստորագրվել է 2023-2025թթ․ մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիրը։

Հանձնաժողովի նիստին ընդառաջ ս․թ․ ապրիլի 24-ին կայացել է երկկողմ գործարար համաժողով, որի առցանց աշխատանքներին մասնակցել են մոտ 50 հայաստանյան և ղազախստանյան խոշոր գործարար, ազգային հոլդինգներ և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

 

Ի գիտություն՝ 2022թ․ արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 42 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 99,8%-ով գերազանցում է 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ 2023թ․ հունվար-փետրվար ամիսներին երկկողմ առևտուրը նույնպես աճել է 81,8%-ով՝ կազմելով 4,6 մլն ԱՄՆ դոլար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: